Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Պաշտոնական

Օդի ջերմաստիճանը կնվազի

Դեկտեմբերի 14-ի ցերեկը Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
 
ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
դեկտեմբերի 14-19-ը
​​​​​​​​​​​​​​🟦 Երևանում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է քամու ուգնացում մինչև 17-20մ/վ արագությամբ։
​​​​​​​🟦 Մարզերում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Դեկտեմբերի 17-19-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 14-ի ցերեկը Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, դեկտեմբերի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։