«Տնտեսական աճ կա, բայց պարզվում է թոշակների գումար չկա, աշխատավարձերի գումար չկա».Aravot.am (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի տնտեսագետ երկու հյուրերն էլ պնդեցին, թե ապահովագրության ներդրումն ուղիղ կապ չունի թոշակների չբարձրացման հետ՝ այդ երկու համակարգերը համադրելու տրամաբանություն չկա: Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանը անդրադառնալով այն հանգամանքին, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ընդունվելիք օրենքի համաձայն՝ փաթեթներն արդեն իսկ կակտիվանան հունվարի 1-ից՝ մասնավորապես ասաց. «Ամենակարևորն այն է, որ հունվարի 1-ից չկան ծախսման մեխանիզմները, ըստ էության՝ չկա ձևավորված հիմնադրամը, և կա մենակ հունվարի 1-ից եկամուտներ գանձելու այդ գործառույթը։ Սա, ըստ էության, ավելի շատ նախընտրական որոշակի քարոզարշավի շրջանակներում իրականացվող քաղաքական ակցիա է»:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում․
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ