Բացել լրահոսը Փակել լրահոսը
599218278_1281615154002867_3145865402888558829_n
A A
Պաշտոնական

«Ջոհալ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «Ջոհալ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան, Մալաթիա 70):
➡️ Մասնավորապես՝
✔️ խոհանոցի հատակը գտնվել է ոչ նորոգ վիճակում,
✔️ պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
✔️ առաստաղները եղել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել կեղտի կուտակումներ, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու վտանգ,
✔️ չեն եղել բավարար քանակությամբ լվացարաններ և ձեռքերի չորացման համար հիգիենիկ սարքեր,
✔️ սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով:
❌ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։