A
A
Լուսաղբյուր գյուղում այրվել է անասնակեր
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 16-ին, ժամը 13։53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 18:55-ին։ Այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր։