Բացել լրահոսը Փակել լրահոսը
6KJlmgMi8N4hk4YHieEZJePgTpi6cb9xpqepjien (1)
A A
Քաղաքականություն

Ադրբեջանական լրատվականները հաղորդում են Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակն ուղարկելու մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին խմբաքանակի ուղարկման մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործակալությունը նշում է, որ ուղարկվում է 22 վագոն SOCAR ապրանքանիշի АИ-95 տեսակի բենզին:

Հաղորդվում է, որ ադրբեջանական բենզինը Հայաստան է ուղարկվում բացառապես առևտրային նպատակով և այն իրացվելու է միջազգային շուկաների արժեքներին համապատասխան գներով: 

Նշվում է, որ նավթամթերքի տարանցման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպման ընթացքում: 

Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 8-ին հայտնել էին, որ Վրաստանի կողմից կիրառվող սակագնային քաղաքականության պատճառով խոչընդոտվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումը։ Դրանից հետո Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարել է Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցումը դեպի Հայաստան իրականացնել անվճար։