A
A
Բետոնախառնիչ բեռնատարի վարորդը տուգանվել է․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲետոնախառնիչ բեռնատարներից երբեմն թափվող բետոնը ճանապարհների որակի վրա ազդեցություն ունեցող նյութերից է, ինչն արագ կարծրանում է և խոչընդոտներ ստեղծում երթևեկության համար։
Երևանի Գայի պողոտայում մեքենայից բետոն էր թափվել։ Տեսանյութը տարածվել էր համացանցում։
«ԿամԱզ» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարի վարորդի նկատմամբ կայացվել է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում, տուգանքը՝ 60․000 դրամ։
Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարելիս ուշադիր լինել այս հարցում՝ պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: Օրինախախտները հայտնաբերվում և ենթարկում են պատասխանատվության։