Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՄՆ դեսպանատուն
A A
Պաշտոնական

Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

Օգոստոսի 8-ին մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրականացման նպատակով ձևավորված հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն իր անդրանիկ հանդիպման ընթացքում քննարկեց հուշագրերի ներքո իրականացվելիք աշխատանքները՝ էներգետիկ անվտանգության մեծացման, կիսահաղորդիչների մատակարարման շղթայի և ԱԲ զարգացման և Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների ու սահմանների անվտանգության հարցերի շուրջ։
Միացյալ Նահանգներն ուրախ է աշխատել իր արժեքավոր ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետության հետ՝ Հարավային Կովկասում խաղաղության ու բարեկեցության հաստատման շուրջ նախագահ Թրամփի տեսլականի իրագործման ուղղությամբ։