Բացել լրահոսը Փակել լրահոսը
598941231_1247914390695244_8150447324807336531_n
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 6380 տուփ ծխախոտ

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մեղրի քաղաքի 39-ամյա բնակիչը իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով մաքսանենգ ճանապարհով ծխախոտ է ներկրել և վերավաճառելու նպատակով տեղափոխում է Երևան։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 2-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 190-րդ կմ հատվածում «Ֆորդ Տրանզիտը» հայտնաբերվել է: Վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 3380 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 3000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։
Կատարվում է նախաքննություն: