A
A
Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Աջակցիր «Ա1+»-ինՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Երևանի N 100 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Նանսենի 22):
►սննդի կառույցի հատակը, պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում,
►սննդի կառույցի դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: