Բացել լրահոսը Փակել լրահոսը
597393972_25730133123287855_5092989224034742959_n
A A
Պաշտոնական

Մեկնարկեցինք 1-2 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական ծառայությունը․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․

«Այսօր Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում մեկնարկեցինք 1-2 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական ծառայությունը: Առաջիկա օրերին 1-2 տարեկան երեխաներին կընդունենք նաև Հրազդանում և Վանաձորում:
 
Սա շատ կարևոր ծրագիր է, որ ֆինանսավորվում է պետության կողմից և փորձնական փուլից հետո հասանելի է դառնալու բոլոր այն մանկապարտեզներում, որ կունենան համապատասխան պայմաններ:
 
Ծրագրի մեկնարկին նախորդել են տարածքների՝ ըստ անհրաժեշտության վերանորոգման, անհրաժեշտ գույքով կահավորման, մասնագետների վերապատրաստման աշխատանքները»: