A
A
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 18-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայեն Մասթի հետ։
Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացին, դրանց արդյունքում տարածաշրջանային նոր իրողությունների ձևավորմանն ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։