A
A
Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է։
Վարակի հիմնական աղբյուրներն են շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները։
Վարակումը հնարավոր է հիվանդ կենդանու կողմից՝
• կծելու,
• ճանկռելու,
• վնասված մաշկը թքոտելու միջոցով։
Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կարող է տատանվել 1 շաբաթից մինչև 1 տարի և պայմանավորված է վնասվածքի/կծվածի տեղակայմամբ և ծանրությամբ։
Խորհուրդներ
• Կենդանուց տուժելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես լվանալ վերքը օճառով և հոսող ջրով։
• Անհրաժեշտ է ընտանի կենդանիներին պատվաստել կատաղության դեմ։
• Զերծ մնալ թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։
Կարևոր է իմանալ
• Կատաղությունը առանձնահատուկ բուժում չունի։
• Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում։
• Կենդանուց տուժելու ցանկացած դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության՝ հակակատաղության կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար։