Դարպաս, բազկաթոռ, շենքի պահպանություն, նորոգում. ԲԴԽ-ն գումար է հատկացնում
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրի վարչական շենքի հետնամասի դարպասների գնման նպատակով 950.000 դրամ է հատկացվելու:
Այդ գումարը հատկացվելու է Դատական դեպարտամենտի եւ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի եւ ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից:
Ընդհանուր առմամբ` հատկացվելու է երկու միլիոն հարյուր երեսուհինգ հազար վեց հարյուր տասներկու դրամ: Այդ գումարից 100.000 դրամ է հատկացվելու երկու բազկաթոռների գնման նպատակով:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սեւան քաղաքի նստավայրի վարչական շենքի շենքի ընթացիկ նորոգման եւ պահպանման համար հատկացվելու է մեկ մլն ութսունհինգ հազար վեց հարյուր տասներկու դրամ: