A
A
Արշակ Սրբազանի կալանքի միջնորդությունը քննող դատավորը հայտնի է
Աջակցիր «Ա1+»-ինԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ բերված պաշտպանի վերաքննիչ բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանը։
Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը: «Համոզված եմ, որ կմերժվի բողոքը եւ Սրբազանը կմնա կալանքում։ Կմերժվի անգամ այն պայմաններում, երբ դատախազի կայացրած հետապնդում հարուցելու որոշմամբ հերքվում է հանցագործությունը», - գրել է նա։
Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու համար: Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է: