Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ․ ՆԳՆ (տեսանյութ)

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ․ ՆԳՆ ջրային պարեկային ծառայությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի ձկնորսության դեմ պայքարը
 
Սևանա լիճը կենդանի համակարգ է, և ցանկացած սխալ միջամտություն կարող է թողնել խորքային և երկարաժամկետ հետևանքներ։ Պետության դիրքորոշումն այստեղ հստակ է ու աներկբա. ջրային ռեսուրսների և կենդանական աշխարհի պահպանությունը ռազմավարական առաջնահերթություն է, իսկ դրանց պաշտպանությանն ուղղված քայլերը՝ խիստ, իրավաչափ և հետևողական։
 
Այս իրողության գիտակցմամբ՝ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է ձկնագողության դեմ պայքարը։