A
A
Գարիկ Գալեյանը կարող է տանից դուրս գալ
Աջակցիր «Ա1+»-ին44-օրյա պատերազմում զոհված ՄԽիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառված 1․5 տարի պատժաչափը լրացել է։ Նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Գարիկ Գարեյանը կարող է արդեն տանից դուրս գալ։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։