Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

ՀՅԴ-ն Քոչարյանի հետ միշտ ունեցել է համագործակցության լավ ավանդույթներ․ Լ․ Գալստյան (տեսանյութ)

«Այդ հարցին կարող եմ պատասխանել միայն հունվարի 11-ից հետո, որովհետև «Դաշնակցություն» կուսակցության հայաստանյան կառույցը հրավիրում է իր Գերագույն ժողովը մեկ օրակարգով՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի առնչությամբ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստանյանը։

Հենց այդ ժողովում էլ «Դաշնակցությունը որոշելու է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու 2026թ․ համապետական ընտրություններին»։ Նորի՞ց «Հայաստան» դաշինք է լինելու, և իրենք՝ այդ դաշինքի կազմում, նորից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նն է առաջնորդելու այդ ուժին, թե՞ այս անգամ առանձին են մասնակցելու։ Միգուցե այլ ուժերի հե՞տ են դաշինք կազմելու։

Պատգամավորն ընդգծեց, որ «Դաշնակցություն» կուսակցությունը Քոչարյանի հետ միշտ ունեցել է համագործակցության լավ ավանդույթներ։

«Քաղաքական համագործակցություն է ունեցել, երկնիշ տնտեսական զարգացում է եղել։ Արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ էին Ցեղասպանության օրակարգի ամրագրումը, երկքաղաքացիության հարցը։ Եվ Քոչարյանի հետ մեր համագործակցությունը, կարծում եմ, ոչ միայն մեր կուսակցության համար, այլև մեր երկրի պատմական ընթացքում դրական արձանագրումներ է ունեցել»,- հավելեց Լիլիթ Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։