Բացել լրահոսը Փակել լրահոսը
2
A A
Հասարակություն

Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 11։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։

«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և երկու տուժածի պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։