Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-12-28_18-41-15
A A
Պաշտոնական

Վարդենյաց լեռնանցքն ու Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտի համար

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 18:35-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Տիգրանաշենի ոլորանները, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։