Բացել լրահոսը Փակել լրահոսը
մետրո
A A
Պաշտոնական

Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2026թ․ հունվարի 1-ի ժամը 02:30-ը

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են․

Հարգելի ուղևորներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Աշխատանքային ժամերում կլինեն որոշ փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։

🚆 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 02:30-ը։

️  Խնդրում ենք ուշադիր լինել․  տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15-ը (30 րոպե)

մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու։

Մաղթում ենք ձեզ ջերմ ու հաճելի տոնական օրեր, ինչպես նաև՝ ապահով և հարմարավետ երթևեկություն։