Բացել լրահոսը Փակել լրահոսը
291be462-d484-4322-8ef5-0253307e3181
A A
Պաշտոնական

Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հեղուկ գազի վաճառքը

2026 թվականից Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի պարտադիր ապահովագրություն․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով։ Փաստաթուղթը պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ՝ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30,000 լարի սահմանաչափով։

Փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը․

· Ապահովագրական պայմանագրի կողմեր,

· Ծածկույթի տարածք,

· Ապահովագրության առարկա,

· Ապահովագրության սկզբի և ավարտի ամսաթվեր,

· Ապահովագրված ռիսկեր,

· Ապահովագրական գումարի սահմանաչափը,

· Ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։

Ապահովագրությունը պետք է ուժի մեջ լինի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։

Նշենք, որ պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են․

· Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցող անձինք,

· Դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները,

· Դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները,

· Այն անձինք, ու մուտքը Վրաստան նախատեսված է Վրաստանի միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով,

· Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները։

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին