Բացել լրահոսը Փակել լրահոսը
606901575_25912646264994634_8170614841767253752_n
A A
Պաշտոնական

Վթարի հետեւանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվեց․ Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գրառումը․
 
Այսօր՝ կեսգիշերն անց, սկսած 02:00-ից հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովին վերազինված եւ կարգաբերված «Վարդաշեն» ենթակայանից սնվող՝ նախօրեին վթարի հետեւանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդները։
 
Իմ կարգադրությամբ երեկ ՀԷՑ-ում երկու առանձին Հանձնաժողովներ են կազմավորվել՝ Անվտանգության եւ վերահսկողության տնօրինության եւ Տեխնիկական տնօրինության կազմերում, որպեսզի իրարից անկախ երկու ուղղություններով՝ անվտանգային-իրավական եւ էներգետիկ-տեխնիկական, ներքին հետաքննություն իրակացվի այս խոշորամասշտաբ վթարի իրական պատճառները պարզելու, բոլոր հանգամանքները քննելու եւ հետագա ընթացքը պատշաճ լուծելու նպատակով։ Զուգահեռաբար ստուգողական-կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել նաեւ նմանատիպ այլ տասնյակ ենթակայաններում։
 
Կրկին անգամ հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կրած անհարմարությունների համար։
Միեւնույն ժամանակ, արժանին պետք է մատուցել եւ շնորհակալությունս եմ հայտնում ՀԷՑ-ի հարյուրավոր աշխատակիցներին ու գործընկեր կազմակերպությունների տասնյակ մասնագետներին՝ 48 ժամից ավելի անխոնջ աշխատանքի եւ նվիրական ջանքի համար։
 
Հայտնում եմ նաեւ, որ ՀԷՑ-ը նախատոնական եւ տոնական օրերին 24-ժամյա ուժեղացված հերթապահություն է սահմանել Երեւանի բոլոր Շահագործման շրջաններում եւ ՀՀ մարզերի բոլոր էլ.ցանցերում՝ ապահովելու մեր քաղաքացիների անխափան էլեկտրամատակարարումը, եւ հարկ եղած դեպքում, օպերատիվ կերպով արձագանքելու բաշխման ցանցում հնարավոր վթարներին՝ խափանումների արագ վերացման եւ էլեկտրամատակարարման հրատապ վերականգնման նպատակով։ Տոնական օրերին չեղարկվել են նաեւ բոլոր պլանային անջատումները, բացառությամբ՝ վթարային հնարավիր իրավիճակով պայմանավորված պլանայինների։
🇦🇲Ուրախ Ամանոր եմ մաղթում մեր քաղաքացիներին։