Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվում է տուն (տեսանյութ)

«Մեր ձևով» շարժման ղեկավար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից և ուղևորվում է տուն։ Նրան դիմավորեցին հավաքված քաղաքացիների ծափահարությունները։

Այսօր դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով։