2025 թվականին մեծ ձեռքբերումներ արձանագրեցինք Իրան-Հայաստան հարաբերություններում․ դեսպան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ․
Շնորհավորում եմ բարեկամական և եղբայրական Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Նոր տարվա գալուստի կապակցությամբ։ Հուսով եմ, որ 2026 թվականը Հայաստանի համար կլինի բարգավաճման, խաղաղության և մեծ նվաճումների տարի։
2025 թվականի վերջին օրերին ես, սրտումս մեծ հույսը պահած, ժամանեցի Երևան` որպես Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Հայաստանում՝ հույս առ մեծ նպատակներն Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև բարեկամության և գործընկերության խորացման, ինչպես նաև երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հասնելու ճանապարհին։
2025 թվականին մեծ ձեռքբերումներ արձանագրեցինք Իրան-Հայաստան հարաբերություններում: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Փեզեշքիանի պատմական այցը Երևան և համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններն այդ ձեռքբերումների գագաթնակետն էին:
2026 թվականին, շարունակելով անցյալի կառուցողական ուղին և երկու երկրների ղեկավարների կամքը, կշարժվենք դեպի Իրանի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացում։ Կփորձենք միմյանց ավելի լավ ճանաչել, քան նախկինում, և զարգացնել փոխգործակցությունը երկու երկրների ժողովուրդների միջև։Կսահմանենք նոր նախաձեռնություններ և ծրագրեր երկու երկրների միջև գործընկերության ճանապարհին և «բարեկամության ինստիտուցիոնալացումը» կներդնենք որպես օրակարգի գերիշխող հասկացություն։
Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարգավաճ, զարգացած, հզոր Հայաստանին, որը խաղաղության և բարեկամության մեջ է իր բոլոր հարևանների հետ, և պատրաստակամ է իր դերակատարությունն ունենալ այս շրջանակներում։
Ես բարձր եմ գնահատում այն ջերմ ընդունելությունը, որը ինձ ցուցաբերեցին Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը 2026 թվականի նախօրեին։ Շնորհավոր Նոր Տարի։