Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-01-01_18-44-02
A A
Պաշտոնական

Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 1-ին՝ ժամը 18:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 
 
Թթուջուր-Նավուր  ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։