Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհներ ձյուն մերկասառույց
A A
Պաշտոնական

Ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
 
Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։
 
Հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
 
Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն  ու քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: