Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ա1․ Գտնված պատմություն. Ա1+ 35 (1991-1995 ) ՄԱՍ-1 (տեսանյութ)

Վերադառնում  ենք  90-ականներ․․․  Փլուզվող կայսրություն, նոր արժեքներ ու երազանքներ՝ ազատության, անկախության, ինքնության․․․  Ու անսահման հավատ  սեփական ուժերի, համայնքի և երկրի նկատմամբ։

Ամեն ինչ սկսվում է մի տեսախցիկից, որը վավերագրում է այն ամենը, ինչն այսօր պատմություն է։

Մի օր երեք  ընկեր հավաքվում են սրճարանում, որոշում՝  ժամանակն է  հիմնելու նորը, արդիականը, ու  սկսվում է․․․ 

Պատմություն իրականության, պատերազմի,  քաջության ու  հույսի մասին, հայրենիքի,  ամենակարևորը՝  մարդկանց մասին, որոնք հավատացին  գաղափարին, մարդուն։

Պատմություն, որը սկսվեց 1991թ-ին հունվարի 3-ին, ու որը շարունակվում է 35 տարի։

Այսօր հունարի 3-ին լրանում է «Ա1+» հեռուստաընկերության հիմնադրման 35 ամյակը։

Ձեզ ենք  ներկայացնում երեք մասանոց ֆիլմի առաջին մասը, որը ներկայացնում է դրվագաբար, թե ինչ արեց «Ա1»-ը  գործունեության առաջին փուլի ընթացքում՝  1991-1995թթ-ին։

Առաջարկում ենք  դիտել ֆիլմը հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանի ու նրա ընկերների, «Ա1»-ցիների ու Հայաստանի պատմության մասին։

Շնորհավոր 35-ամյակդ, «Ա1+»։

Շնորհավոր, հին ու նոր «Ա1+»-ցիներ։

Շնորհավոր,  «Ա1+»-ի լսարան։