ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելային
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր վաղ առավոտյան Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեսանելի ու լսելի են եղել ինքնաթիռների և այլ բարձր ձայներ, ծխի սյուներ: Քաղաքի հարավային շրջանը, որը գտնվում է խոշոր ռազմաբազայի հարևանությամբ, մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է Reuters-ը:
Կառավարությունից քիչ ավելի ուշ հայտնել են, որ հարձակումներ են եղել Կարակասում, Միրանդայում, Արագուայում:
Նախագահ Մադուրոն հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու և զորահավաքի կոչ անելու մասին:
ԶԼՄ-ներում հաղորդումներ կան, որ ԱՄՆ-ն է հարձակում սկսել։ Ըստ CBSNews-ի լրագրողի՝ ԱՄՆ պաշտոնյաները հաստատել են, որ Թրամփն է հրամայել հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական։ The New York Times-ը ևս հայտնում է, որ Պենտագոնի խոսնակը հաստատել է Վենեսուելայում պայթյունների մասին հաղորդագրությունները, սակայն հրաժարվել է մեկնաբանել, թե ի՞նչ դեր ունի ԱՄՆ-ն դրանցում։