ՀԷՑ-ի պայքարը ֆինանսական չէ, այլ փորձելու են կանխել վատթարագույն սցենարը․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուց հետո կառավարությունը «Տաշիր կապիտալին» որևէ առաջարկ դեռ չի արվել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Համաձայն կարգի՝ լիցենզիայից զրկվելուց հետո երեք ամիսներին կառավարությունն ու Կարապետյանները կարող են բանակցել ու պայմանավորվել ընկերության վաճառքի վերաբերյալ: Եթե համաձայնության չգան, գործադիրը կգնա հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, որն առանց փոխհատուցման անհնար է իրականացնել:
«Հաշվի առնելով, թե ինչ են իրենք ցանկանում անել, շատ փակագծեր չբացեմ, չեմ կարծում, որ դա արդյունք կտա։ Իրենց ծրագրած պլանը, մեր ծրագրերին չի համապատասխանում»,- հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը՝ չտեղեկացնելով, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը։
Դավիթ Ղազինյանն այսօր պնդեց, թե ՀԷՑ-ի պայքարը ֆինանսական չէ, այլ փորձելու են կանխել վատթարագույն սցենարը։
«Սամվել Կարապետյանը պայքարելու է մինչև վերջ ՀԷՑ-ի համար՝ շատ լավ հասկանալով՝ ինչ է կատարվում և ինչքան է ավելի վատանալու», - ասաց Ղազինյանը։