Բացել լրահոսը Փակել լրահոսը
613175920_1217252690596098_4657854367782803853_n
A A
Պաշտոնական

Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ

Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ՝ մարդու միջամտությունից բխող հնարավոր վնասները կանխելու նպատակով։
 
Քաղաքացիների կողմից կենդանու հետ անմիջական շփումը, կերակրման կամ նկարահանման փորձերը խաթարում են նրա բնական վարքը և կարող են առաջացնել անվտանգության ռիսկեր թե՛ մարդու, և թե՛ կենդանու համար։ Վայրի կենդանին, անգամ խաղաղ պահվածքի դեպքում, կարող է առանց դիտավորության վնաս հասցնել։
 
Հիշեցնենք, որ եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։
Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
 
Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։
«Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը 2013 թվականից ի վեր իրականացվում է WWF-Հայաստանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
 
WWF Armenia