A
A
«Welcome to Armenia»
« Մանկական Եվրատեսիլ 2011»-ում Հայաստանը ներկայացնելու է Դալիթա Ավանեսյանն իր «Welcome to Armenia» երգով:
Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցության 135 հայտ է ստացվել, որոնցից 16 լավագույններն էլ մասնակցեցին մրցութային համերգին: Հաղթողն ընտրվել է ժյուրիի եւ հեռուստադիտողների SMS քվեարկության 50/50 հարաբերությամբ:
Դեկտեմբերի 3-ին Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2011» -ին մասնակցության հայտ է ներկայացրել 14 երկիր: