A
A
Մոսկվայում առատ ձյան պատճառով դեպի Երևան չվերթերը հետաձգվել են
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվող առատ ձյան պատճառով Երևան մեկնող երկու չվերթ հետաձգվել է։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ հետաձգվել է նաև Եկատերինբուրգից ժամանող չվերթը:
Մոսկվայում տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել «Շերեմետևո» օդանավակայանի աշխատանքը: Այն մի քանի ժամ առաջ ժամանակավորապես փակվել էր օդանավերի ժամանման համար: Նմանատիպ իրավիճակ է նաև Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի շատ այլ քաղաքներում: