Բացել լրահոսը Փակել լրահոսը
ee2b7a20-b284-475f-91e0-3419846d6bce
A A
Հասարակություն

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 10-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «XCMG» մակնիշի  բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ճամփեզրյա փոսի մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած տեղի ուժերով դուրս են բերվել բեռնատարից։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել հերթապահություն և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։