Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 11-ին, ժամը 14։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատարը (բեռնված մանրահատակով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։
Փրկարարները վարորդին դուրս են բերել բեռնատարի խցիկից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս բերել թափված մանրահատակը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։