Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՔԿԾ (3)
A A
Պաշտոնական

Փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փաստաբանը տեսակցության ընթացքում պատրաստվում է թմրամիջոց փոխանցել իր վստահորդին։

Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները հունվարի 10-ին խուզարկության են ենթարկել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ իր վստահորդին այցելած փաստաբանին, ինչի արդյունքում վերջինիս մոտ գտնվող պայուսակից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել 8 առանձնացված փաթեթներ։

Փաթեթների զննությամբ դրանցում հատնաբերվել են ընդհանուր՝

21,9 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված,

2,9 գրամ քաշով փոշենման, դարչնագույն զանգված,

0,8 գրամ քաշով սպիտակ, փոշենման և բյուրեղանման զանգված:

Փաստաբանը ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։