Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gharibashvili-Davos_Իրակլի-Ղարիբաշվիլի-Դավոս_
A A
Քաղաքականություն

Վրաստանի նախկին վարչապետը կդատապարտվի 5 տարվա ազատազրկման

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվելու է 5 տարվա ազատազրկման։ Նա ընդունել է մեղքը, ստորագրելով համապատասխան համաձայնագիր. հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։

Բացի ազատազրկումից, Ղարիբաշվիլին տուգանվել է 1 միլիոն լարիով (մոտ 370 հազար ԱՄՆ դոլար) և պարտավոր է պետությանը վերադարձնել հանցավոր գործունեության արդյունքում ստացած գումարները, ինչպես նաև իր տան խուզարկության ժամանակ առգրավված միջոցները։