A
A
Բուժկենտրոնում արդեն հասցրել են ապահովագրական փաթեթով դժվարամատչելի բուժծառայություններ տրամադրել քաղաքացիներին․ ԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքին տեղում հետևելու, բարեփոխման ու դրա` արդեն գործնականում կիրառման վերաբեյալ բուժաշխատողների ու պացիենտների դիտարկումները լսելու համար Անահիտ Ավանեսյանը այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում էր։
Թեև շուրջ տասն օր է, ինչ ապահովագրության համակարգը մտել է գործնական փուլ, բայց այս բուժկենտրոնում արդեն հասցրել են ապահովագրական փաթեթով դժվարամատչելի բուժծառայություններ տրամադրել մեր քաղաքացիներին:
Դրանց շարքում մի շարք թանկարժեք միջամտություններ են, որոնք մինչև համընդհանուր ապահովագրության ներդնումը պետական պատվերով կամ չէին տրամադրվում, կամ համավճարի տարբերակով միայն մի մասն էր պետության կողմից փոխհատուցվում։
Բուժհաստատություններ այցերից բացի, Անահիտ Ավանեսյանը շարունակում է նաև առցանց տարբերակով պարբերաբար կապ հաստատել Հայաստանի տարբեր բուժկենտրոնների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բուժանձնակազմի հետ՝ ապահովագրությանն առնչվող յուրաքանչյուր հարց տեղում պարզաբանելու, ճիշտ ուղղորդելու, անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ լուծում տալու համար։