A
A
Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը դատարանը նվազեցրեց
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը նվազեցրել է ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկառմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը:
Դատարանը, բավարարելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, նվազեցրել է գրավի չափը՝ նախկին 100.000. 000 դրամի փոխարեն սահմանելով 50.000.000 դրամ:
Այս մասին տեղեկացրել է փաստաբանը իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ենթադրյալ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ այլ չարաշահումների մեջ։
Նա 2021 թ սեպտեմբեր ամսին ձերբակալվել էր, այնուհետեւ կալանավորվել: 2022 թ օգոստոսին, հիվանդություններով պայմանավորված, նրա խափանման միջոցը դատարանը փոխել էր: Նա ազատ էր արձակվել 100 մլն դրամ գրավի դիմաց: