Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԹՐԱՄՓ 1
A A
Քաղաքականություն

Թրամփը կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքի ակցիաները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային կոչ է արել Իրանի քաղաքացիներին շարունակել բողոքի ակցիաները և վերահսկողություն հաստատել իրենց պետական ինստիտուտների նկատմամբ։ Նա այս մասին գրել է Truth սոցիալական իր էջում։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի պաշտոնյաների հետ նախատեսված բոլոր հանդիպումները՝ մինչև ցուցարարների սպանությունները դադարեն։ Նրա խոսքով՝ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում բռնություն իրականացնողները մեծ գին են վճարելու։

«Պահպանեք սպանողների և բռնարարների անունները։ Նրանք մեծ գին են վճարելու»,– գրել է Թրամփը՝ հավելելով, որ օգնությունը ճանապարհին է։