Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-01-14_09-05-17
A A
Պաշտոնական

Աշոցքի տարածաշրջանի, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հունվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան-Շինուհայր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհները, Սպիտակի  ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Աշոցքի տարածաշրջանի, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
 
Լանջիկ բնակավայրի հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Քուչակից դեպի Միրաք ավտոճանապարհին բուք է։
 
Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
 
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Նաիրիի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մարտունիի, Սևանի, Աբովյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական մյուս ավտոճանապարհները բաց են: