Բացել լրահոսը Փակել լրահոսը
615410623_1198023399186195_3489581796078776950_n
A A
Պաշտոնական

Ինչպես մաշկը առողջ պահել ձմռանը

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Ձմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․
 
♦ Շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը:
♦Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել մաշկի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո խոնավացնող քսուքներ կիրառեք։ Լվացվելուց հետո առնվազն 20-30 րոպե մնացե՛ք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
♦Կոշտ մաքրող (դեզինֆեկցող) միջոցների օգտագործումը կարող է բերել մաշկի չափից ավելի չորացման և ավելացնել ցրտահարության հավանականությունը:
♦ Անբավարար խոնավացումը` ամենօրյա խոնավացման անտեսումը կարող է հանգեցնել մաշկի չորության և գրգռվածության:
♦ Ցրտից և սառը քամուց չպաշտպանվելը կարող է մաշկի վնասման և ճաքերի առաջացման պատճառ դառնալ: Կրե՛ք ձեռնոցներ և շարֆեր խոցելի մաշկը պաշտպանելու համար:
♦ Կենտրոնական ջեռուցմամբ սենյակում մշտապես գտնվելը ևս կարող է չորացնել մաշկը: Հարմարավետ խոնավության մակարդակը պահպանելու համար օգտագործե՛ք խոնավացուցիչներ:
♦ Ձմռանը ջրի անբավարար ընդունումը կարող է հանգեցնել մաշկի ջրազրկման: Խմե՛ք բավականաչափ հեղուկներ:
♦Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ամբողջ տարին, ներառյալ` ամպամած և ձնառատ օրերին: Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ` ձմռանը: