A
A
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ճեպազրույցը Ազգային ժողովում՝ կից գրելով․
Այսօրվա ճեպազրույցս Ազգային ժողովում: Խոսել եմ գիշերը ստորագրված հայ - ամերիկյան փաստաթղթի մասին:
Մի քանի հիմնական նկատառում:
1. Այս փաստաթղթով Հայաստանի ապաշրջափակման հարց չի լուծվում:
2. TRIPP-ի վրա գործելու է այլ իրավական ռեժիմ, քան Հայաստանի մյուս միջպետական ճանապարհների վրա: Մեր ինքնիշխանության մակարդակը նվազելու է:
3. Ադրբեջանը ստանում է անխոչնդոտ միջանցք, մենք՝ խիստ սահմանափակ տրանզիտ: Ավելին, սյդ միջանցքով ոչ միայն ավտոմոբիլային և երկաթուղային ուղիներ են անցնելու այլև նավթամուղ, գազամուղ և հոսանքի գծեր: Նման փոխադարձություն ադրբեջանը մեզ չի տալիս:
4. Եթե Իրանի հետ սահմանը փակվի, կամ Իրանում լարվածությունը մեծանա, մեր վիճակը ողբալի կլինի: Չեմ բացառում, որ Վաշինգտոնում քննարկվել է նաև «Իրանի հարցը»: