Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տեղյա՞կ եք, որ ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք և հատում են Շիկահողի արգելոցի անտառները․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ի պատասխան Շիկահողի պետական արգելոցում ադրբեջանական ներխուժման և հնարավոր բնապահպանական վնասների վերաբերյալ հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծառահատման մասին տեղեկություն չի ստացել և նման աղետի դեպքում կառավարությունը կարձագանքի։

Լրագրողների հետ զրույցում սահմանների և զորքերի հետքաշման թեմայով նա նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանն առաջնորդվում են Ալմա–Աթայի հռչակագրով, իսկ սահմանազատման բոլոր հարցերը կլուծվեն սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի շրջանակում։