Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-01-15_19-42-45
A A
Պաշտոնական

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Հունվարի 15-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
 
Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Մ-2 միջպետական ավտոճանապարհից մինչև Ջերմուկ հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Ապարանի, Արագածի, Սևանի,  Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
 Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։