Բացել լրահոսը Փակել լրահոսը
71a7717d-259e-4abd-90a8-bae103c8b3f6
A A
Պաշտոնական

ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին

Հունվարի 16-ին ժամը 17։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։
Երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը տուժածը հոսպիտալացրել է բժշկական կենտրոն: