Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է
Աջակցիր «Ա1+»-ինԳործարար Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է, «Ազատությանը» հայտնեց փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը, որով իրավապահները պահանջել էին վերացնել տնային կալանքը:
Իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող «Տաշիր գրուպի» սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր: Տարեվերջին նրա փաստաբանները միջնորդել էին դատարանին ազատ արձակել նրան կալանքից: Դատավորը կիրառել էր տնային կալանք և 4 միլիարդ դրամ գրավ:
Դատախազությունը, սակայն, բողոք էր ներկայացրել վերաքննիչ, պահանջել բեկանել փաստաբանների միջնորդության հիման վրա հարուցված վարույթը, որով դատարանը տնային կալանք էր սահմանել, ինչպես նաև՝ վերադարձնել 4 միլիարդ դրամ գրավը: Դատախազության այս երկու պահանջն էլ վերաքննիչը բավարարել է:
Այս պահին դատարանը քննում է այսօր դատախազության ներկայացրած միջնորդությունը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: