A
A
Խուզարկում են Հայկ Դեմոյանի բնակարանը
Աջակցիր «Ա1+»-ինՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրավապահները մուտք են գործել իր բնակարան և խուզարկություն են կատարում:
«Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն։»,– նշել է Դեմոյանը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։