Բացել լրահոսը Փակել լրահոսը
616165269_1271365171683499_2073946344769710735_n
A A
Պաշտոնական

Ալկոհոլային կեղծ խմիչքներ իրացնող երիտասարդների են ձերբակալել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա և Ոսկեպար գյուղի բնակիչ՝ 31-ամյա երկու երիտասարդ, նախնական համաձայնությամբ, պատրաստում և իրացնում են տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ:
 
Համայնքային ոստիկաներն ու Արմավիրի մարզի պարեկները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում 31-ամյա երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են Վաղարշապատի բաժին:
 
Պարզվել է, որ Իջևանի բնակիչ 28-ամյա երիտասարդը Ոսկեպար գյուղի 31-ամյա բնակչին է փոխանցել 342 շիշ տարբեր տեսակի կեղծ խմիչքներ, որոնք նա իրացնելու նպատակով պետք է տեղափոխեր Էջմիածին:
 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել և ձերբակալվել է:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: