Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները ուսումնասիրում են Երասխ-Սադարակ երկաթուղին՝ այն վերաբացելու համար (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները ուսումնասիրել են Երասխ–Սադարակ հատվածում գտնվող երկաթուղու տեխնիկական վիճակը՝ այն վերաբացելու նպատակով։ Այս մասին կառավարության հարցուպատասխանի ընթացքում հայտնել է  Նիկոլ Փաշինյան-ը՝ անդրադառնալով «TRIPP» զարգացման ընկերության շուրջ հնչող քննադատություններին։

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը կարևորում է հնչող մտահոգությունները և դրանք դիտարկում է որպես վերստուգման գործիք՝ ընդգծելով, որ գործընթացի շրջանակում բազմիցս շեշտվել են Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է, որ «TRIPP»-ը նախևառաջ ներդրումային և տնտեսական ծրագիր է, որտեղ քաղաքական բաղադրիչը աստիճանաբար երկրորդ պլան է մղվում։

Փաշինյանը ընդգծել է, որ եթե երկաթուղու վերաբացման նպատակ չլիներ, նման ուսումնասիրություն չէր իրականացվի, իսկ ծրագրի վերաբերյալ ընդդիմության պնդումները Հայաստանի ապաշրջափակմանը չնպաստելու կամ ինքնիշխանությունը վտանգելու մասին հիմնավորված չեն։