Բացել լրահոսը Փակել լրահոսը
թոշակ
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ինչ անի անկողնային թոշակառուն․ Վարչապետի հայտարարությունը թոշակառուների մոտ հարցեր է առաջացրել

91 -ամյա Ռիմա տատի թոշակը արդեն մեկ տարի «Հայփոստի» աշխատակիցն է բերում։

Տեղաշարժման  խնդիրներ ունեցող կնոջը հարազատները որոշել են՝  լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար ընտրել ավելի հեշտ տարբերակը՝  կանխիկը։ Մինչ այդ նա անկանխկիկ էր ստանում թոշակը:

  Տատիկի հարազատը փոխանցեց, որ այնքան էլ հեշտ գործընթաց չէր անկանխիկից կանխիկի անցումը: Նախ տեղամասային բժիշկներն են եկել տուն եւ  զննել: Այնուհետեւ  տրամադրել տեղեկանք, որ ի վիճակի չէ տանից դուրս գալ: Բացի այդ նաեւ 3 հարեւանի ստագրություն է անհրաժեշտ եղել.

    «Դա եւս հեշտ չեղավ: Բժիշկները գալիս են աշխատանքային ժամերին, իսկ այդ ժամին բոլորը աշխատանքի են: Մտածում էինք դա հաղթահարեցինք, այլեւս խնդիրների առաջ չենք կանգնի»,- ասաց հարազատը,որը չցանկացավ անունը հրապարակվի։

Նախորդ տարվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե բոլոր նպաստները եւ թոշակները պետք է անկանխիկ վճարվեն, բազմաթիվ հարցեր եւ մտահոգություններ  առաջացրել ինչպես Ռիմա տատի, այնպես էլ մյուս թոշակառուների մոտ:

 Մի դեպքում թոշակառուին նախարարությունից հորդորել են սպասել մինչեւ փետրվարի մեկը, մյուս դեպքում ՝ զանգահարել  եւ տեղեկացրել, որ տարեց թոշակառուն բանկ պետք է ընտրի, մինչդեռ նախարարությունն էլ տեղյակ չէ, բանկը տնայցի ծառայություն ունի, թե ոչ:

  Ըստ պաշտոնական տվյալների, ներկայումս իրենց կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով են ստանում կենսաթոշակառուների եւ  նպաստառուների 10%-ից էլ պակաս քաղաքացիներ:

   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանն էլ «Ա1+»- ին հայտնեց, որ մինչեւ ապրիլի 1-ը կանխիկ տարբերակով թոշակի կամ նպաստի տրամադրումը կշարունակվի: Իսկ մինչ այդ մշակվում են ենթաօրենսդրական ակտեր՝ տիկին Ռիմայի վիճակում գտնվող թոշակառուների խնդիրները լուծելու համար: